ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ռաիսիի աշխատակազմն ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ է հայտնել
09:48, 22.05.2024 | mamul.am
7864 | 0

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլին ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ է հայտնել։ Քաղաքական գործչի խոսքով՝ թռիչքի ընթացքում եղանակային պայմանները նորմալ են եղել։

«Դա մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց թռիչքի ճանապարհին մառախուղ չի եղել»,- նրա խոսքը մեջբերում է IRNA-ն:

Էսմայիլիի խոսքով՝ օդաչուն հրամայել է ուղեկցող ուղղաթիռներին բարձրանալ ամպերից վեր։ Օդաչուները կատարել են հրամանը։ Դրանից 30 վայրկյան անց ուղղաթիռի անձնակազմը նկատել է նախագահական ուղղաթիռի անհետացումը, որից հետո օդաչուն մի քանի պտույտ է կատարել՝ փորձելով գտնել նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը։ 1,5 րոպե անց հնարավոր չի եղել կապ հաստատել․ արդեն այդ ժամանակ ենթադրվում էր, որ նախագահական ուղղաթիռը կործանվել է։ Այնուհետև կապ է հաստատվել Թավրիզի Ջումա մզկիթի իմամ Սեյեդ Մոհամադ Ալի ալ-Համեշի հետ։ Նա եղել է անհետացած ուղղաթիռում և հայտնել է կործանման մասին։ Նրա հետ կապը պահվել է մահվանը նախորդած մի քանի ժամվա ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր