Թուրքիայի ձախակողմյան կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, թե չի զարմանա, եթե պարզվի, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է դիվերսիայի հետևանքով, հաղորդում է Aydınlık-ը։ Փերինչեքը հնարավոր է համարել Ռաիսիի մահը դիվերսիայի հետևանքով, սակայն, միաժամանակ, նշել է, որ վստահում է այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան դժբախտ պատահար է համարում տեղի ունեցածը։ «Ես նույնպես կարծում եմ, որ դա դժբախտ պատահար էր, բայց զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ սպանություն էր, քանի որ Իրանն ամերիկյան իմպերիալիզմի և իսրայելական սիոնիզմի դեմ պայքարող առաջատար երկրներից մեկն է»,- ասել է Փերինչեքը։ |