ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Կան մարդիկ, որոնց կորուստը ոչ մեկի կողմից ու մի կերպ չի լրացվում». Արտակ Զաքարյան
05:18, 23.05.2024 | mamul.am
1462 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 22-ին ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան:
Ազնավուրը գրել է շուրջ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։ Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն փոփ կատարող և ընդգրկվել Երգահանների փառքի սրահում։
Ազբավուրն իր մեծ նվիրումն ու ավանդն է բերել նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր հարցերում:
Կան մարդիկ, որոնց կորուստը ոչ մեկի կողմից ու մի կերպ չի լրացվում: Հայերիս համար Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է:
Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծ Հայ»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր