Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին, հաղորդում է NRK հեռուստաալիքը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շթյորեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին այսօր կհայտարարեն նաև Իռլանդիան և Իսպանիան, գրում է Politico-ն։ Ըստ թերթի տվյալների՝ Պաղեստինը կարող են ճանաչել նաև Բելգիան, Մալթան և Սլովենիան, որոնք ավելի վաղ հայտարարել էին այդ մասին։ |