ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Օրենքի փոփոխությամբ՝ փաստաբանները կգործեն հարկման ընդհանուր համակարգում
13:36, 22.05.2024 | mamul.am
930 | 0

Աժ-ում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որում ներառված են փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումներ․ «Սա նախագիծ է, որով առաջարկվում է, որպեսզի փաստաբանական ծառայությունները և նոտարական գործունեությունը, որոնք հարկվում են շրջհարկի կանոններով, փոխել և բերել հարկային դաշտ՝ ԱԱՀ և շահույթահարկի սխեմայի միջոցով»,-իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դեմ արտահայտվելով օրենքի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունման արդյունքում կտրուկ մեծանալու են փաստաբանական և նոտարական ծառայությունների վճարները, ինչը հանգեցնելու է այդ ծառայություններից օգտվող անվճարունակ անձանց իրավունքների խախտման։

Օրենքի նախագծին դեմ է նաև փաստաբանական համայնքը, որը երեկ գործադուլ էր հայտարարել։ Մտահոգություններից է այն, որ կառավարությունը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր