ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Կիրանցի բնակիչներին անբացատրելի գումարներ են առաջարկել»․ Գառնիկ Դանիելյան
15:18, 22.05.2024 | mamul.am
2823 | 1

Իշխանությունը Կիրանցի բնակիչներին անբացատրելի գումարներ է առաջարկել։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց տարբեր հաստատություններ են կանչել՝ նրանց հետ «աշխատելու»»,- նշեց Դանիելյանը։ Նրա խոսքով՝ բնակիչներին սպառնացել են՝ ասելով, որ այս պրոցեսներից հետ քայլ չկա և լավ կինի՝ գումարը վերցնեն, հանգիստ ապրեն․ «Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա, մարդ կա, որ կարող է վաճառվի, բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը գումար վերցնելն է»,- հավելեց պատգամավորը։

«Կիրանցի բնակիչներին անբացատրելի գումարներ են առաջարկել»․ Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր