ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Լյուքսեմբուրգը Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին»․ Կլոդ Վիզլեր
14:54, 22.05.2024 | mamul.am
974 | 0

Ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձությունների մասին, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։

«Ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց Ադրբեջանի անհիմն ու անարդարացի գործողությունների արդյունքում։ Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավոր՝ մենք չենք կարող անտարբեր մնալ այս տառապանքին։ Սա ոչ միայն մեծ տեղահանում է, այլ նաև սպառնում է Հայաստանի մշակութային արժեքներին՝ եկեղեցիները, կոթողները, գերեզմանաքարերը վերացման սպառնալիքի տակ են։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջմանը։ Մենք ունենք վճռականություն՝ կանգնելու ձեր կողքին՝ խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք ցանկանում ենք շեշտել նվիրվածությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սա կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Հուսով եմ՝ խաղաղության շուրջ բանակցությունները հաջողության կհասնեն։ Շատ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ բաց, ազնիվ և կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ։ Խոչընդոտները վերացնելու համար պետք է ջանքեր գործադրենք։ Դրա համար մենք պահանջում ենք Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերին և համապարփակ տեղեկատվություն տրամադրել անհայտ կորած անձանց մասին։ Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այդ մարդիկ ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման։ Սա պահանջ է, որպեսզի ընտանիքները ստանան պատասխաններ, որոնց նրանք արժանի են»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր