ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Մեր հանգուցյալ նախագահի համար կարևոր էին ՀՀ սահմանային խնդիրները»․ Խամենեին՝ Փաշինյանին
15:24, 22.05.2024 | mamul.am
2763 | 0

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի հրաժեշտի հանդիսավոր արարողությունից հետո Թեհրանում ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է Mehr-ը։

Խամենեին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կշարունակվի Իրանի նախագահի ներկայիս պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի ղեկավարությամբ։

«Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրները կարևոր էին մեր հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի համար։ Այդ հարցերը պետք է կարգավորվեն։ Մենք պետք է կարողանանք ինքնուրույն ապահովել մեր շահերը»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր