ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Արտաքին ուժերին չի հաջողվի Վրաստանը երկրորդ Ուկրաինայի վերածել»․ Կախա Կալաձե
23:18, 22.05.2024 | mamul.am
3741 | 0

Արտաքին ուժերին չի հաջողվի Վրաստանը երկրորդ Ուկրաինայի վերածել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է ipress.ge-ն։

Նա խորհուրդ է տվել այն երկրներին, որոնք ցանկանում են Վրաստանն Ուկրաինայից հետո ռազմական գործողությունների գոտու վերածել, կենտրոնանալ Բալթյան տարածաշրջանի վրա։ «Պատերազմ վարելու համար կան նաև Բալթյան երկրները։ Մեր երկրի համար պատերազմն անցյալում է։ Վրաստանն առաջին երկիրն է եղել, որն իր անկախությունն է հռչակել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ավելի ուշ մեր օրինակին հետևել են այլ երկրներ։ Գնացեք, զբաղվեք Ուկրաինայի պատերազմի հարցով և մեզ հանգիստ թողեք»,- ասել է Կալաձեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր