ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են». Նիկոլ Փաշինյան
12:00, 23.05.2024 | mamul.am
2485 | 1

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարբեր օրինակներով խոսեց «պետական»-ի և «սեփական»-ի ընկալումների մասին։ Նրա խոսքով, օրինակ, երեխաները միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն իրենց տան ծորակին։

«Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, որ մեկը դանակով իր անունը սեղանի կամ աթոռի վրա գրել է, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տասնյակ անուններ ենք տեսնում, հետաքրքիր է, էլի, օրինակ, ձեր տանը ինչո՞ւ չես գրում, եթե դրա մեջ խորը իմաստ կա»,- ասաց վարչապետը։ Կամ ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին տոլմա կերան, բայց, չգիտես՝ ինչու, եկեղեցու կամ որևէ այլ բանի վրա գրում են։ Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է, մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են». Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր