«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղափոխվեց ՀՀ կառավարության շենքի մոտ` Հանրապետության թիվ 47 հասցե, որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։ Ըստ նախագծի՝ անշարժ գույքը վարձակալության է տրվելու 10 տարի ժամկետով, իսկ ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ: Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա 40 հասցեում։ Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը: |