ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստակամ է աջակցել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում: 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։ Հայկական կողմի խնդրանքով ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի շրջաններ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ |