ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Իշխանության գործողությունները չեն կարող ճնշել շարժումը». Արման Աբովյան
14:36, 17.06.2024 | mamul.am
1566 | 0

Այսօր՝ հունիսի 17-ին սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, նաև ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու: Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հարցազրույցում ասել էր, որ որոշել են վերաձևակերպել շարժման տրամաբանությունը:

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 24TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ ոստիկանության բռնի գործողությունները կարո՞ղ են ազդել շարժման վրա, ասել է. «Ո՛չ, չեն կարող: Իշխանությունն իր քաղաքականությամբ գեներացրել է այնպիսի իրավիճակ, որ մարդկանց մի ստվար զանգված, բացարձակ մեծամասնությունն ընդունում և հասկանում է, որ իշխանության գործողությունները վտանգում են ՀՀ քաղաքացու ոչ միայն ժողովրդավարական իրավունքների պաշտպանությունը, ազատ կամքի արտահայտումը, այլև ֆիզիկական վտանգ են ներկայացնում: Իրենք, այո՛, վախեր են առաջացնում մարդկանց մոտ, որովհետև մարդիկ հասկանում են՝ այսպես կոչված խաղաղության պատրվակի ներքո գնում է ՀՀ անվտանգային համակարգի տոտալ փլուզում, ավելին՝ Հայաստանի անվտանգային համակարգի տրամադրումը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությանը… Մարդիկ հասկանում են, որ քաղաքագիտական խելացի արտահայտություններն արտահայտվելու են իրենց կենցաղի վրա՝ ինչպես Կիրանցի, Ոսկեպարի դեպքում»: Աբովյանի խոսքով՝ Երևանում, Վանաձորում կամ Գյումրիում ապրողները ևս արդեն հասկացել են, որ գործընթացները «չոքել են իրենց դուռը», ուստի շարժման մարելու մասին խոսք լինել չի կարող:

Արման Աբովյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր