ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում». Տիգրան Աբրահամյան
21:06, 27.05.2024 | mamul.am
3015 | 0

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ոստիկանության առանձին ծառայողներ կատարում են ՔՊ-ական այն պատգամավորի ֆիզիկական հաշվեհարդարի հանձնարարությունը, որը հնչեց խորհրդարանի նախորդ շաբաթվա նիստում:
Հիմա նրանք քաղաքացիների, այդ թվում` պատգամավորների նկատմամբ անձնական սպառնալիքներ են հնչեցնում, որոշների նկատմամբ` իրականացնում:
Թե բա` վատ կլինի:
Իրականում փաշինյանական իշխանության նպատակն արյունահեղության գնալն է և նրանք դա անում են անձնական բանդաների վերածված, ամոթ էլ է ասել, ոստիկանական տխրահռչակ դեմքերի միջոցով:
Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում, փորձում են պատգամավորներին հունից հանել, որպեսզի կա´մ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն կա´մ պատգամավորներին դրդեն այնպիսի գործողությունների, որն ուղիղ ճանապարհ է բացելու դեպի քրեակատարողական հիմնարկներ:
Հատուկ անարգանքի են արժանի այն բոլոր ծառայողները, ովքեր բռնություն են կիրառում կամ վիրավորում կանանց:
Կրկնակի անարգանքի են արժանի դրանց նման ձևով «ինստրուկտաժ» անողներն ու հրաման իջեցնողները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր