ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նախկին ԱԻՆ նախարարը գտել է, որ սա իսկական պահն է «Ֆեյսբուք»-ում «սրամիտ բոցեր» անելու». Հայրումյան
01:30, 28.05.2024 | mamul.am
4915 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 օր առաջ Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակների ամենախոշոր բնական աղետն է տեղի ունեցել։ Երեկվանից սկսած` մեր փրկարարներն օր ու գիշեր՝ եղած տեխնիկական հնարավորությունների սահմաններում, փրկում են մարդկային կյանքեր և փորձում ապահովել աղետի գոտու մարդկանց ամենաէլեմենտար ապրելու պայմանները։
Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների վերջին 3 տարիների նախարարը, Երևանի քաղաքապետի ներկայիս տեղակալը, ջրհեղեղից 2 օր անց առաջին անգամ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել։ ԵՎ ի՞նչ եք կարծում. նախկին գլխավոր փրկարարը ցավակցո՞ւմ է ջրհեղեղի հետևանքով այս պահին հայտնի 4 զոհերի ընտանիքներին, Երևանից աղետի գոտի ուղարկված օգնության մասի՞ն է զեկուցում, թե՞ շնորհակալություն է հայտնում իր նախկին ենթականերին։ Ո՛չ սիրելիներ ջան, ցավոք սրտի, սա մեր պատկերացրած իրականությունը չէ, նախկին ԱԻՆ նախարարը գտել է, որ սա իսկական պահն է «Ֆեյսբուք»-ում «սրամիտ բոցեր» անելու ու իր հետևորդներին «ծիծաղելու» երեկո պատվիրելու համար։
Հ.Գ. Սիրելիներ ջան, իմ գրառման մեկնաբանություններում, ինչպես միշտ, արգելված է որևէ անձի նկատմամբ վիրավորական գրառում անելը։ Ես առանց զգուշացնելու հեռացնում եմ նման մեկնաբանությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր