ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Մի շատ կարևոր բան վրիպել է բոլորի աչքից»․ Սյուզի Բադոյան
15:48, 28.05.2024 | mamul.am
16445 | 0

Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումը․ «Մի շատ կարևոր բան, որ վրիպել է բոլորի աչքից։
Երեկ կեսգիշերին Սրբազանը Սարդարապատի հուշահամալիրում ելույթ ունեցավ Նիկոլի համար գիշերը գաղտագողի հավաքած այս գեղեցիկ բեմին և․․․ «իրենց» զվուկավիկները սիրով ու հոժարակամ ապահովեցին Սրբազանի ելույթի տեխնիկական սպասարկումը` բարձր մակարդակով։
Սա էլ ասեմ, իմանաք..․ և այս ամբողջ հիասքանչ արարողությունը Սրբազանի թիկունքում վերահսկվում էր ԱԱԾ որոշ աշխատակիցների կողմից, որոնք եկել էին «սանրելու» տարածքը` լուսաբացին տարածք բերվող զորքի ու Նիկոլի նախատեսված այցից առաջ։
Ասեմ իմանաք` ահագին բան ենք հեռախոսներով ֆիքսել, բայց դրա ժամանակի չի։
Սրբազանը իրավիճակի տերն է լրիվ։
Դետալային հարցերը սպասում են Նեռի անցնցում փոխանցումին։
Առաջն Աստված»։

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր