ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները: Մայիսի 29-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի կոնֆերանս սրահում ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը: Նիստն այլ հարցերի շարքում հաստատեց նաև առողջության ապահովագրության նոր պրոդուկտներ: Նիստին մասնակցեցին․ 1. Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին, 2. Խորհրդի անդամներ Մասիս Վարդանյանը, Մխիթար Մելիք-Շահնազարյանը, Տիգրան Փինաջյանը, Վարդան Արամյանը, 3. Հրավիրված մասնակից Դևի Խեչինաշվիլին, 4. Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը և բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ «Ես ուրախ եմ, որ նորացված էՖԵՍ-ի գործունեության մեկնարկը նշմարվեց այսպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով, ինչն իմ ընկալմամբ Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին»,- ասաց Ջորջիո Կալլեգարին։ «Շնորհավորում եմ իմ բարեկամ ԷՖԵՍ-ի անձնակազմին և հաճախորդներին այս ապահովագրական ծառայությունները Հայաստան բերելու առիթով: Պետք է ասեմ, որ նման ծառայություններ մատուցվում են Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից և ունեն մեծ պահանջարկ: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը և աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ՝ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում ևս»,- կիսվեց իր մտքերով ապահովագրության միջազգային Էքսպերտ (Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ) Դևի Խեչինաշվիլին։ «Ընդամենը 22 տարի գործնական և անձնական հարաբերություններ, 4 ԲՈՒՀ, 18 գործուղումներ, բազմաթիվ նամակներ, և Swiss Re-ն ու Allianz-ը մեզ տալիս են իրենց անունից ստորագրելու իրավունք»,- կատակեց Արևշատ Մելիքսեթյանը: Հանդիսանալով միջազգային ապահովագրական համակարգի լիիրավ անդամ և ներկայացուցիչ՝ Ընկերությունն իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է հետևյալ նոր պրոդուկտները․ Oncocare with MSO (Medical Second Opinion) - Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից, ինչպես նաև Երկրորդ կարծիքի տրամադրում International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթ Նոր ծառայությունների վաճառքը նախատեսվում է մեկնարկել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ Ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։ Բացի վերոնշյալ նոր պրոդուկտներից՝ Ընկերությունը առաջարկում է շուկայում ավանդական կամավոր ապահովագրության բոլոր տեսակներն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար՝ առողջության ապահովագրությունից մինչև կիբեր պատասխանատվության ապահովագրություն: Ինչպես բուն ապահովագրական ծածկույթի, այնպես էլ դրանցում առկա ծառայությունների շրջանակի առումով բոլոր պրոդուկտները համալրված են նորույթներով։ ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ․ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։ Ընկերությունը հաճախորդների առաջ իր գլխամասային գրասենյակի դռները բացում է Զարոբյան 11 հասցեում (մուտքը Բաղրամյան 20-ից), իսկ առցանց ծառայությունները առաջարկում է www.efes.am կայքի միջոցով։ |