ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել գործարար փաստաթղթերի կեղծման բոլոր 34 հոդվածներով՝ կապված պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումար վճարելու հետ, հաղորդում է NBC News-ը։ Հետաքննության վարկածով՝ փաստաթղթերը կեղծվել են 2016թ․ նախագահական ընտրարշավի ավարտին։ Պոռնոդերասանուհու խոսքով՝ հենց այդ շրջանում է նախագահի թեկնածուն, իբր, վճարել իրենց կապից հետո լռության համար: Մեղադրանքը ներկայացվել է Թրամփի գործով լսումների երկրորդ օրը։ Թրամփի նախընտրական շտաբն արդեն սկսել է դրամահավաք՝ կապված մեղադրական դատավճռի հետ։ «Ես խնդրում եմ Ձեզ աջակցել ինձ այսօր»,- ասվում է Թրամփի թիմի՝ X-ում հրապարակած հաղորդագրության մեջ: Դատավճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին։ |