ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Կրասնոդարում փակվել են ռուս գեներալին կաշառք տալու համար կասկածվող Լ․ Մարտիրոսյանի հյուրանոցը, ճաշարանն ու խանութը
12:18, 31.05.2024 | mamul.am
3851 | 0

Կրասնոդարում փակվել են ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու համար կասկածվող Լյովա Մարտիրոսյանին պատկանող հյուրանոցը, ճաշարանն ու մթերային խանութը, հաղորդում է РИА Новости-ն։

«Դրախտ» կոչվող հյուրանոցը, ճաշարանն ու մթերային խանութը գտնվում են Կրասնոդարում՝ բանակի գեներալ Շտեմենկոյի անվ․ բարձրագույն ռազմական ուսումնարանի դիմաց։ Մթերային խանութը փակվել է մոտ երկու շաբաթ առաջ։ Հյուրանոցում այցելուներ չեն նկատվել, իսկ հյուրանոցի աշխատակիցը հայտնել է, որ այժմ հնարավոր չի լինի սենյակ վարձել։

Հարևան սրճարանի սեփականատերերից մեկը պատմել է, որ Մարտիրոսյանը բիզնեսն այս տարի է բացել։

Լյովա Մարտիրոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Ե՛վ Կուզնեցովը, և՛ Մարտիրոսյանը ձերբակալվել են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր