ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հայտնի է՝ ինչ են քննարկել Բլինքենն ու Ֆիդանը
12:36, 31.05.2024 | mamul.am
1892 | 0

Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ վերջիններս քննարկել են կովկասյան տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման աջակցության հնարավորությունները։

Բացի այդ կողմերը քննարկել են Գազայում հրադադարի մասին համաձայնության հասնելուն ուղղված ջանքերը, որը կապահովի ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կողմից պահվող պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև պաղեստինյան հատվածում մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունության կանխարգելման կարևորությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր