ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հայաստանը 14 անգամ ավելացրել է առևտուրը ԵԱՏՄ-ում»․ Միշուստին
16:48, 31.05.2024 | mamul.am
1513 | 0

Հայաստանը 14 անգամ ավելացրել է առևտուրը ԵԱՏՄ-ում։ Այս մասին ԵԱՏՄ տասնամյակի կապակցությամբ Россия-24-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում անդամ բոլոր պետությունները, առաջին հերթին՝ ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության շնորհիվ։ Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի»,- ասել է Միշուստինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր