Քիչ առաջ դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին նա կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ |