ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը խոսել է Փաշինյանից ակնկալիքների մասին»․ Տ․ Հայրապետյան
16:24, 01.06.2024 | mamul.am
2709 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն Փաշինյանից «խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհին։ «Փաշինյանն այս պահին փորձում է ձերբազատվել ներքին գործոնից՝ վերջին հարձակումը կատարելով եկեղեցու վրա, որպեսզի վերացնի եկեղեցու և արմատականների գործոնը։ Փաշինյանը ցանկանում է պետություն ստեղծել, իսկ եկեղեցին դա չի ուզում թույլ տալ, քանի որ Հայաստանում միշտ պետությանը փոխարինելու գործառույթ է իրականացրել։ Կարծում եմ, որ այս պայքարը կհանգեցնի Փաշինյանի հաջողությանը»։
Մյուս պահանջը, որ Փաշինյանի առջև դրված է, դա «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Բաբաօղլուի խոսքից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի առաջ պահանջ է դրված ապահովել Ադրբեջանը անխոչընդոտ կապը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ մինչև նոյեմբեր՝ COP 29-ը։
Ադրբեջանցի փորձագետ Էլխան Շահինօղլուն էլ իր մեկնաբանության մեջ նշում է, որ Ադրբեջանը ուշիուշով հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին, քանի որ «արմատականները դուրս են եկել Փաշինյանի դեմ»։ «Փաշինյանը Ադրբեջանի համար կարևոր գործ է անում, փորձում է խաղաղություն կառուցել.․․»,- նշում է ադրբեջանցի փորձագետը։
Փաշինյանը հոյակապ գիտի, թե ինչ պահանջներ են դրված իր և Հայաստանի առաջ, գիտի, որ դրանց իրագործումը հարցականի տակ է դնելու Հայաստանի՝ որպես պետության գոյության հեռանկարը։ Այդքանով հանդերձ, շարունակում է կատարել Բաքվի պահանջները։ Կոլաբորացիոնիզմի ու իշխանությունից զրկվելու միջև Փաշինյանն ընտրել է կոլաբորացիոնիզը՝ գերադասելով վտանգել հայոց պետության գոյությունը, քան զրկվել իր իշխանությունից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր