ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Գյումրիում մանկական համերգի բեմն ապամոնտաժվել է․ մանրամասներ
15:24, 01.06.2024 | mamul.am
2484 | 0

Գյումրիում մանկական համերգի բեմն ապամոնտաժվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանման ֆոնին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։ «ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։ Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, պատմել է երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր