ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
3 ժամից ավելի Սևանում nրnնnւմ են ենթադրյալ ջրաhեղձ եղած կnմպnզիտորին
17:42, 01.06.2024 | mamul.am
2687 | 0

Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում որոնողական աշխատանքներ են իրականացվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Այս պահին մի քանի ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասւմ են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալների երաժշտության հեղինակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր