ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի նկատմամբ
00:36, 04.06.2024 | mamul.am
3133 | 0

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ կմտցնի Վրաստանի նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքի հետ կապված։

Միլլերն ընդգծել է, որ Վաշինգթոնը հասկացրել է, որ առանց վարանելու միջոցներ կձեռնարկի, եթե Վրաստանի խորհրդարանն ընդունի օրինագիծը։

Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը դեռևս չի որոշել սահմանափակումների ներդրման ժամկետները։

Մինչ այս Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ Թբիլիսին հաղթանակ է տարել «չարագործների նկատմամբ», քանի որ երկրին հաջողվել է պահպանել ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր