Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում հարևան պետությունների նկատմամբ»,- ասել է Բայրամովը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանից խաղաղության պայմանագրի նոր առաջարկ է ստացել։ |