ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Իրանական ճանապարհաշինական գլուխգործոցներից է «Թեհրան-հյուսիս» մայրուղին». Վարդան Ոսկանյան
03:18, 06.06.2024 | mamul.am
5562 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Իրանական ճանապարհաշինական գլուխգործոցներից է «Թեհրան-հյուսիս»՝ Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող մայրուղին իր բարձր լեռնային թունելների և կամուրջների բացառիկ շղթայով, որն անցնում է ավելի բարդ լեռնային տեղանքով, քան Հայաստանի Սյունիքի մարզն է։

Լոսանկարում այս մայրուղու 23-րդ թունելն է, իսկ դրանցից ամենանշանակալին՝ 6400 մետր, գտնվում է 2400 մետր բարձրության վրա և համարվում է Մերձավոր Արևելքում ամենաերկարը։

Ընդ որում, թունելները և կամուրջները զուգահեռ կառուցվել են առանձնացված երկկողմանի երկգիծ երթևեկության համար, այսինքն՝ լուսանկարի թունելը իրականում ոչ թե 23-րդն է, այլ 46-րդը։

Չես կարող հարգանքով չլցվել Իրանի հանդեպ՝ անցնելով թունելների և կամուրջների այս հսկայական շղթայով, որն ի դեպ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի մաս է դիտարկվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր