ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Պուտինը՝ Ադրբեջանով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
00:48, 06.06.2024 | mamul.am
6915 | 0

Հյուսիս-հարավ ճանապարհով բեռներ ուղարկելը 10 օրով կկրճատի Սանկտ Պետերբուրգից Պարսից ծոցի երկրներ փոխադրման ժամանակահատվածը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է այս` Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա այն կարող է վերածվել շատ լավ և հանրաճանաչ միջազգային միջանցքի, երբ բեռներն այստեղից` անմիջապես Սանկտ Պետերբուրգի նավահանգստից, ամբողջ եվրոպական մասով կուղղվեն դեպի Ադրբեջան, ապա Իրան և Պարսից ծոցի ափ։ Սա գրեթե 10 օրով ավելի արագ է, քան Սուեզի ջրանցքով»,- Պուտինի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր