ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Երևանում հնդիկ տղամարդու են խոշտանգել
13:00, 30.06.2024 | mamul.am
2750 | 0

Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի փողոցի տներից մեկում երկու օր առաջ դաժան ծեծել են օտարերկրացի մի քաղաքացու, ում նաև խոշտանգել են։ Ոստիկանները պարզել են, որ տվյալ անձը տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ, «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։ Ոստիկաները պարզել են նաև, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հունիսի 24-ից վարձակալական հիմունքներով բնակվում է Նար-Դոսի փողոցի տներից մեկում, որտեղ հունիսի 25-ին ժամը 00։05-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութն ուղարկել հարազատներին` պահանջելով գումար, սպառնացել՝ գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր