ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Խորապես մտահոգված ենք Ադրբեջանում շարունակվող ձերբակալություններով»․ Միլեր
11:48, 06.06.2024 | mamul.am
2074 | 0

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը՝ արձագանքելով Ադրբեջանում Abzas Media-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված հայտնի տնտեսագետ և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը։

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով: Նրանք, ովքեր օգտվում են իրենց հիմնարար ազատություններից՝ ներառյալ ազատ արտահայտվելու իրավունքը, չպետք է ձերբակալվեն դրա համար: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու բոլորի հիմնարար ազատությունները»,- նշել է Միլերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր