Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Վարդանյանի մասին այս ֆիլմը մի քանի օրվա ընթացքում մեծ լսարան է հավաքել՝ ֆիլմի հերոսի մասին նրա ընկերների ջերմ ու անկեղծ խոսքերի, անաչառ գնահատականների և պահանջված լավատեսության շնորհիվ: Որոշեցի կիսվել նաև իմ էջում զուտ մեկ պատճառով՝ օգնելու համար հայրենիքի վտանգված հատվածում Ռուբեն Վարդանյանի գտնվելու գաղտնիքը մինչև հիմա փնտրողներին: |