Խորհրդարանը ցրելուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով՝ ԵԽ-ում իր դաշինքի պարտության ֆոնին, գրում է Լe Figaro-ն։ Մակրոնը, ում որոշումն անակնկալ է եղել, մտադիր է բացատրել հետագա գործողությունները, նշում է թերթը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ Մակրոնի որոշումը բնութագրում են որպես «ծանր» և «ռիսկային» կամ նույնիսկ «ծայրահեղ»։ |