Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) ցրելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, հաղորդում է BFM TV-ն: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: «Ես չեմ կարող ինձ այնպես պահել, կարծես ոչինչ չի պատահել։ Այսօր երեկոյան ցրում եմ Ազգային ժողովը։ Այդ որոշումը լուրջ է, ծանր, բայց առաջին հերթին դա վստահության ակտ է»,- նախօրեին ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով Եվրոխորհրդարանի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Պարբերականը նշում է, որ վերջին անգամ Ֆրանսիայում Ազգային ժողովը լուծարվել է 1997 թվականին՝ Ժակ Շիրակի օրոք։ Երկրի սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդիր մարմնի նոր ընտրությունները տեղի են ունենում լուծարումից հետո 20-40 օրվա ընթացքում: |