ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչու է Վաչե Մանուկյանը ցանկանում գնել «Էվերթոնը»
21:06, 10.06.2024 | mamul.am
7277 | 0

Հայ գործարար Վաչե Մանուկյանը դիտարկում է «Էվերթոնը» գնելու տարբերակը, հայտնում է The Independent-ը։

Հաղորդվում է, որ Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ սթերլինգի առաջարկ է արել ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին:

Մանուկյանի հայտը դրական է ընդունվել, և նա վստահ է դրա հեռանկարների վրա, թեև Մոշիրին այլ առաջարկներ էլ է ստացել:

Նշվում է, որ Մանուկյանը պատրաստ է արագ գործել, եթե իր առաջարկն ընդունվի, և կցանկանար, որ գործարքը կնքվեր առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

Վաչե Մանուկյանը «Էվերթոնի» երկրպագու է և ցանկանում է լուծել ակումբի ֆինանսական խնդիրները։ Ենթադրվում է, որ գործարարի ծրագիրը ներառում է գործառնական կանխիկ գումարի տրամադրում և կայուն երկարաժամկետ ռազմավարության մշակում։
Այսօր նաև հայտնի է դարձել, որ ամերիկացի գործարարներ Ֆրիդկինների ընտանիքը, որոնք «Ռոմայի» սեփականատերերն են, ևս ցանկանում են ձեռք բերել «Էվերթոնը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր