ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ․ «Ժողովուրդ»
09:24, 29.06.2024 | mamul.am
2137 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքն աղմկահարույց տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ հրաժարվել իր դեմ ներկայացրած բոլոր հայցերից.
«Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարելու Ալիևի նաև այս պահանջները»,- գրել էր թելեգրամյան ալիքը:

ArmLur.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ արդյոք խաղաղության պայմանագրում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջ կա՞, եթե այո, ապա Հայաստանը պատրաստվո՞ւմ է կատարել դա։
ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր․ «Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:

ԱԳՆ-ն հավելյալ մեկնաբանություն չուներ»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր