ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԱՄՆ-ում քաղաքական վիճաբանությունը վնաս է հասցնում տնտեսությանը
08:48, 25.12.2012 | mamul.am
1062 | 0
Միացյալ Նահանգներում քաղաքական չդադարող վիճաբանությունը վնաս է հասցնում արժեթղթերի և հումքի շուկաներին: Այն նաև ստիպում է ԱՄՆ-ում տոնական գնումներ կատարողներին խնայել իրենց ունեցած միջոցները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Կոնգրեսում իր կողմից գլխավորած դեմոկրատական կուսակցության դաշնակիցների և երկրում ընդդիմություն կազմող հանրապետականների միջև բանակցությունները փակուղի են մտել՝ պետական ծախսերի և հարկերի դրույքաչափերի շուրջ համաձայնության չգալու պատճառով: Դրա պատճառով գալիք տարվա սկզբին ուժի մեջ ինքնաբերաբար կմտնի ''ֆինանսական ժայռ'' անվանումը ստացած միջոցների փաթեթը, որով նախատեսվում է բարձրացնել հարկերի դրույքաչափերը և զգալիորեն կրճատել պետական ծախսերը:

Տնտեսագետներից շատերը զգուշացնում են, որ հարկերի նման բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը կարող են պատճառ դառնալ տնտեսական նոր անկման: Միացյալ Նահանգներում տնտեսական անկումը վնաս կհասցնի այլ պետություններում արտադրված բազմաթիվ ապրանքների նկատմամբ պահանջարկին, ինչը, իր հերթին, կվնասի այս պետությունների տնտեսություններին:
Աղբյուրը` Ամերիկայի ձայն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր