ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Մակրոնը քննարկում է իր հրաժարականի հնարավորությունը․ #Europe1
12:30, 11.06.2024 | mamul.am
2445 | 1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Նախագահի հրաժարականը տաբու չէ։ Այո, այսօր պետք է դիտարկել բոլոր սցենարները։ Մակրոնը պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետը»,- ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքը։

Europe 1-ը պնդում է, որ այդ «ծայրահեղ միջոցների սցենարը» Մակրոնը քննարկել է վերջին մի քանի շաբաթում։ Միևնույն ժամանակ, ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի համար նախընտրելի տարբերակ չէ։

«Մեկ այլ ռազմավարություն, որ կարող է ընտրել նախագահը, խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իշխանության և աջակողմյան «Ազգային միավորման» համակեցությունն է, որպեսզի չխանգարի այդ կուսակցության քաղաքականության ձախողմանը՝ մինչև 2027թ․ նախատեսված նախագահական ընտրությունները»,- նշում է ռադիոկայանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր