ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Բուդապեշտը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, բայց չի կարող այն կանխել»․ Օրբան
23:36, 12.06.2024 | mamul.am
1443 | 0

Բուդապեշտը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, սակայն չի կարող կանխել այն, քանի որ դաշինքի անդամների մեծ մասն աջակցում է առաքելությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ ասուլիսում, հաղորդում է AFP-ն։

«Հունգարիան ստիպված է ընդունել իրավիճակը, քանի որ այն փոխելու հնարավորություն և ուժ չունի։ Հայտնի է, որ Հունգարիայի դիրքորոշումը տարբերվում է Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնության դիրքորոշումից։ Հունգարիան ընդունում է, որ իր կարծիքից տարբերվող կարծիքների քանակը զգալի է, ուստի մենք շնորհակալ ենք գլխավոր քարտուղարին, որը թույլ տվեց մեր դիրքորոշումն ու իրավիճակի վերաբերյալ մեր վերլուծությունը ներկայացնել ՆԱՏՕ-ի բոլոր շրջանակներում»,- ասել է Օրբանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր