Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Վատիկանում, հաղորդում է Vatican News-ը։ Արամ Ա-ն Հռոմ է մեկնել Սուրբ Աթոռում հավատարմագրված Լիբանանի դեսպանության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով` «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով դասախոսություն կարդալու: Ելույթ են ունեցել Սուրբ Աթոռի Լիբանանի դեսպան Ֆրարիտ Ալ Խազեն, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը և այլ եկեղեցական ու ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ և ուսանողներ։ |