ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«ԱԺ-ի սենյակս բացեցի, 5 հատ մասկով մարդ դուրս եկավ». Գառնիկ Դանիելյան
18:48, 12.06.2024 | mamul.am
2740 | 0

«Ինչ տեսակի հատուկ ծառայություն կա, ԱԺ-ում է` էլ վադալազ, էլ փրկարար, աղետի գոտում մարդ չեն թողել, հրշեջներին անգամ բերել են, սենյակս բացեցի, 5 հատ մասկով մարդ դուրս եկավ, վախում են, վախում, ԱԺ-ի ներսն ամբողջը թիկնապահներ են, մենակ իմ նստելու տեղը մարդ չկար: Ոչ մի մարզում ոստիկան չի մնացել, հանցագործությունների քանակը խեղդում է, ոստիկանական բաժանմունքներում մարդ չի մնացել, այս վախերով մինչև ե՞րբ պիտի առաջնորդվի, է՞ս ա իրա պատկերացրած իրական Հայաստանը: Աղետի գոտում մարդ չկա, սահմանին զինվոր չկա, ոստիկանական բաժանմունքում մարդ չկա, բոլորն իրեն են պաշտպանում: Էս մարդկանց ի՞նչ է սարքել»,- ԱԺ-ի դիմաց ցուցարարների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը:

«Ինչ հարց տալիս ես, ասում ա` շատ լավ հարց էր, բայց փոխանակ պատասխանի, գոռում ա, ադեկվատ չի էս մարդը, գոռում ա ու գոռում»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր