ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունն իրեն դուրս է դրել օրենքից»․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
02:24, 14.06.2024 | mamul.am
1085 | 0

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը․

««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ անդամահատվել են:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունն իրեն դուրս է դրել օրենքից՝ վերածվելով համազգեստի ու ուսադիրների տակ թաքնված հանցախմբի: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի քրեական վարույթ հարուցվի ՆԳՆ և Ոստիկանության ղեկավարների, կոնկրետ ապօրինություններ թույլ տրված ոստիկանների հանդեպ:
Հատուկ արձանագրում ենք, որ ոստիկանության երեկվա վայրագությունները, ապօրինությունները խրախուսվել են խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ամոթալի ելույթով:
Այս իշխանության հեռացումը պետք է դառնա քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիայի առանցք:
Մեր ամուր զորակցությունն ենք հայտնում արդարացի պայքարի դուրս եկած հազարավոր ցուցարարներին, պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր