«Այս շարժումը պետք է շարունակվի ավելի մեծ թափով, քաղաքական ավելի մեծ պահանջներով ու ուղերձներով, բազմաշերտ ու տարբեր ուղղություններով աշխատանքով՝ դառնալով ընդգրկուն՝ ՀՀ ամբողջ տարածքով մեկ, նաև սփյուռքյան ներգրավվածությամբ։ Սա տևական, տքնաջան գործ է»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ՝ հավելելով, որ առաջիկա հավաքը լինելու է հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։ |