ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Սեփական աթոռը պահելու համար պատրաստ է մի քանի տասնյակ Մարտի 1 անել»․ Լիզա Ճաղարյան
02:18, 14.06.2024 | mamul.am
1542 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ առաջնորդ է սրբազանը, թե վատ, նրա հետևից երկու ականջ է երևում, թե տասներկու, ռուսական շպիոն է, թե կանադական, գնաց ու էլ չի գալու, թե էլի է գալու, կարճ ասած` ինչ էլ լինի կամ չլինի, իր հաջող կամ անհաջող գործունեությամբ արդեն իսկ ապացուցեց մի բան, որ արդեն վաղուց շատերն էին հասկացել. «մեծարգո» պատուհասը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է մեկը` չէ, մի քանի տասնյակ Մարտի 1 անել` առանց երկմտելու։ Ավելի՛ դաժանորեն, ավելի՛ սառնասրտորեն, ավելի լկտիաբար, ավելի ճիվաղային ծամածռություններով։ Ռոբը, ի դեպ, միայն ծնոտն էր ծռմռում։
Ու մի բան էլ հասկացանք. ազատ խոսքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, եվրոպական արժեքների մասին ճամարտակողների իննսուն և նույնիսկ ավելի տոկոսը փուչիկ են։
Այնպես որ, շատ ապրի սրբազանը։ Կամա թե ակամա` լիքը փուչիկ պայթեցրեց։
Էսքանը։
Տաք գուլպա հագեք, փորացավ չկպչեք հանկարծ»։

Աղբյուրը` Լիզա Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր