ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
Բաղրամյան պողոտայից Աշտարակի ՁՊՎ բերման ենթարկված 5 քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է
01:36, 14.06.2024 | mamul.am
2637 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանն այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներ։ Այցելության ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների։

Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ստացել են վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում։ Պատգամավորների պնդմամբ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:

Աղբյուրը` Ազգային ճակատ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր