ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է իր որդուն՝ Հանթեր Բայդենին ներում շնորհելու հնարավորության մասին հարցին, հաղորդում է BBC-ն։ «Ես չափազանց հպարտ եմ որդուս համար։ Նա հաղթահարել է կախվածությունը և իմ ճանաչած ամենավառ և արժանի մարդկանցից մեկն է: Ես ենթարկվում եմ դատական որոշմանը և մտադիր չեմ օգտագործել նախագահական լիազորություններն ու ներում շնորհել նրան»,- ասել է Բայդենը։ Հունիսի 11-ին երդվյալ ատենակալների դատարանը Հանթեր Բայդենին մեղավոր է ճանաչել զենքի պահման գործով մեղադրանքի 3 կետերով։ |