Եվրոխորհուրդը որոշում է կայացրել այն մասին, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Անտոնիու Կոշտան և Կայա կալասը կզբաղեցնեն Եվրոմիությունում գլխավոր պաշտոնները։ Այժմ նրանց թեկնածությունը պետք է հաստատի Եվրոխորհրդարանը, գրում է DW-ն։ ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քվեարկել են դաշինքի գլխավոր ինստիտուտների նոր ղեկավարների օգտին: Քվեարկության արդյունքներով՝ Եվրոհանձնաժողովի նախագահ է մնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհուրդը կգլխավորի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, իսկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: |