ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +28 °C Վաղը`+31 °C
«Հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին». Մարկոս քահանա Մանգասարյան
17:36, 14.06.2024 | mamul.am
2949 | 0

Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել Արթուր Հովհաննիսյան վերնագրով պատգամավորի ճեպազրույցը՝ Անդրանիկ Քոչարյան պատգամավորի անվեհեր ու հայրաշունչ հայացքի ներքո, որտեղ երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանքներ ու ստահոդ լուրեր, այդ թվում նաև այն, որ, իբրև թե, ժողովուրդը Կաթողիկոսի օրհնությամբ հարձակվել է Պետության վրա:
Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով:
Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր
*հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից,
*հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ,
*վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին,
*որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,
*որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:
Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):
Հ.գ. հուսով ենք, կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
01:24, 19.07.2024
2210 | 0
դեպի վեր