«Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց». Խաժակ Սիրեկանյան
02:06, 16.06.2024 | mamul.am
2616 |
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց Գտնվում է պատմական Մեծ Հայքի Արշարունիք գավառում, իսկ ներկայումս Կարսի մարզի Կաղզվանի գավառում, որտեղ հիմա քրդական Թունջքայա գյուղն է: Ժամանակին այն պատկանել է Կամսարականներին, Մամիկոնյաններին, Բագրատունիներին: Տեսակետ կա, որ այն մեր պատմական Արտագերս ամրոցն է: Արշակ 2-րդ արքայի բանտարկվելուց հետո այստեղ էր պահվում արքունի գանձարանը, իսկ 368-369 թթ, շուրջ մեկ տարի շարունակ Փառանձեմ թագուհին դիմադրել է թշնամուն: Մի այլ տեսակետի համաձայն էլ, սա Կապույտ բերդն է, որն իր անունը ստացել է Արաքսի ձախակողմյան վտակի անունից: Զարմանալի է, որ թուրքական աղբյուրներում ևս կոչվում է Արտագերս»: |
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.1.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.2.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.3.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.4.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.5.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.6.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.7.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.8.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.9.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց
![](https://mamul.am/images/photos/240616/kechrori-berdy-kam-artagers-am-na295441.10.jpg)
Կեչրորի բերդը կամ Արտագերս ամրոց