ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա». Գառնիկ Դանիելյան
01:00, 16.06.2024 | mamul.am
7897 | 0

«Տրիբուն»-ի եթերում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին. «Մարդիկ անընդհատ հարցնում են՝ բախումների օրը, լարված դեպքերի ժամանակ ո՞ւր գնաց Սուրեն Պետրոսյանը, որտե՞ղ էր, առևանգե՞լ էին, թե՞ չէ, եթե առևանգել էին, ովքե՞ր, որովհետև ոստիկաններն ասացին՝ մենք տեղյակ չենք: Նա հետո ճեպազրույց տվեց, բայց բացարձակ անհասկանալի էր՝ ո՞ւր է եղել:

«Ես, անկեղծ ասած, Սուրեն Պետրոսյանի հետ չեմ շփվել, չեմ խոսել, չգիտեմ` ինչ է եղել: Մեր Արծվիկը Մինասյանը, հենց լուրն ստացվեց, որ առևանգել են, ինքն էր զբաղվում, ԱԱԾ և ոստիկանություն էր դիմել, իրեն պատասխանել են, որ Սուրեն Պետրոսյանը ոչ ԱԱԾ-ում է, ոչ ոստիկանությունում է: Կարծում եմ, Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա, թե ինչ է կատարվել, որովհետև, եթե որոշ մարդիկ, որոնք իր նկատմամբ հանցագործություն են գործել, էդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե որևէ մեկը ներկայացել է ինչ-որ հատուկ ծառայություններից և դրա անվան տակ իրեն ինչ-որ տեղ են տեղափոխել, դա հանցագործություն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր